Շենգավիթ շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պատուհանից ներս մտնել փորձած դատավոր Դավիթ Բալայանին ցուցարարները խոչընդոտել էին ու նա վայր էր ընկել:
Aravot.am-ը ավելի ուշ այս մասին մեկնաբանություն խնդրեց դատարանի առջեւ հավաքված ցուցարարներից: «Ոչ ոք ոչ մեկի չի դիպել: Ինքն իրեն սայթաքել ու վայր է ընկել: Հետո մենք ի՞նչ իմանայինք նա դատավո՞ր է, թե գող, որ ուզում է պատուհանից դատարանի շենք մտնել», – ասացին ցույցի մասնակիցները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ