«Ես գիշերն եմ եկել Կալինինգրադից՝ սատարելու Նիկոլ Փաշինյանին: Ռուսաստանի բոլոր հայերը մտածում են, որ նա այսքան բան է անում, իսկ այստեղ ոմանք դրոշները պարզած պաշտպանում են Քոչարյանին: Գետինը մտնեն նրանք», – Շենգավիթ վարչական համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջեւ հայտարարեց դատարանների մուտքը շրջափակող ցույցի մասնակից մի կին, որը,սակայն, նպատակահարմար չհամարեց ներկայանալ:
«Իմ ամուսինը այս ամբողջ տարիների ընթացքում կռվել է, թոքերը ծակ են, հաշմանդամ է դարձել: Բերեցին հիվանդանոց՝ առհասարակ դեղեր էլ չտվեցին: Մեր ուժերով բուժեցինք: Հիմա վերադարձել ենք Հայաստանում ապրելու՝ տղաս ընտանիքով, մենք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ