Գյումրեցիները վաղ առավոտյան, ժամը 8.00-ի սահմաններում շրջափակել էին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքը, թեև ավելի վաղ`ժամը 7.30 սահմաններում դատարանի որոշ աշխատակիցներ հասցրել էին ներս մտնել ու դուռը ներսից կողպել:
Ցույցին մասնակցում են մեծ թվով մտավորականներ, Ազգային ժողովի պատգամավորներ, թանգարանների տնօրեններ, իրավապաշտպաններ, տարբեր կուսակցությունների գրասենյակների ներկայացուցիչներ, ուսանողներ: Մասնակիցների թիվը գնալով ավելանում է ` չնայած Գյումրիի ոչ բարենպաստ եղանակային պայմաններին: Նրանք սպասում են վարչապետ Փաշինյանի ելույթին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ