Լրահոս
Օրվա լրահոսը

Արվում է ճակատագրական սխալ ու արվում է շատ անպատեհ պահի. Կարեն Բեքարյան

Մայիս 20,2019 10:26

Արտգործնախարարությունը մոտակա շրջանում ստիպված է լինելու աշխատել էքստրեմալ ռեժիմով:

Մի կողմ դնելով Հայաստանի շահերի և արտաքին քաղաքական գերակայությունների առաջ մղման ամենօրյա և քրտնաջան աշխատանքը` ստիպված է լինելու «նապաստակ նկարել» և աշխարհի որոշակի հատվածի համար բացատրություններ փնտրել – թե ինչպես ստացվեց, որ գործադիր իշխանությունը սահմանադրական կարգն ու հնարավոր ու անհնար բոլոր նորմերը խախտելով նախաձեռնեց դատական իշխանության պարալիզացման գործընթաց:

Վստահ եմ, որ արտգործնախարարությունում այս ամենը հասկացողներ կան, գիտեն նաև, որ արվում է ճակատագրական սխալ ու արվում է շատ անպատեհ պահի:

Չե՞ն փորձել այս ամենը բացատրել վարչապետին, թե՞ փորձել են …ու անարդյունք…

Եվ վերջապես, եթե այս պարզագույն հարցը չեն ուզում, չեն փորձում կամ չեն կարողանում բացատրել` պատկերացրեք ի՞նչ վիճակ ունենք ավելի բարդ ու բազմաշերտ հարցերի պարագայում…

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ

ԱԺ նախկին պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031