Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքում գտնվող նստավայրն այս պահին շրջափակված է ցուցարարների կողմից։
Դատարանի դիմաց են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Հայկ Կոնջորյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել են ժողովրդի կողքին լինելու։ Հիշեցնենք, որ դատարանների մուտքերը շրջափակելու կոչով երեկ հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրավապաշտպան կազմակերպություններն ու քաղաքական ուժերի մի մասն այն որակել էին որպես հակասահմանադրական եւ դատարանների վրա ճնշման փորձ։
«Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, բայց մենք ժողովրդավար երկրում ենք։ Բոլոր հարցերի պատասխաններն այսօր կտա Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ է, այստեղ ոստիկաններ կան, բայց մենք էլ ենք եկել, որպեսզի հնարավոր սադրանքներ չլինեն»,-լրագրողներին ասաց պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ