Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ասեն». Դավիթ Սանասարյանը դատարան շրջափակողների թվում է

Մայիս 20,2019 09:03

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքում գտնվող նստավայրն այս պահին շրջափակված է ցուցարարների կողմից։ Նրանց թվում է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի լիազորությունները կասեցրած, «Հեմոդիալիզի գործով» մեղադրյալ Դավիթ Սանասարյանը։ Նա նշեց, որ մասնակցելով այս գործողություններին` իր քաղաքական դիրքորոշումն է հայտնում։

Հիշեցնենք, որ դատարանների մուտքերը շրջափակելու կոչով երեկ հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իրավապաշտպան կազմակերպություններն ու քաղաքական ուժերի մի մասն այն որակել էին որպես հակասահմանադրական եւ դատարանների վրա ճնշման փորձ։ «Թող ասեն, թող քննադատեն։ Մենք գիտենք, թե ովքեր են այդպես ասողները»,-նշեց Դավիթ Սանասարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031