Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Աբգարյան. Ժողովուրդը հանգիստ կարող է իրացնել իր՝ բողոքի և փոփոխություն պահանջելու իրավունքը

Մայիս 20,2019 08:33

Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
ՀՀ Սահմանադրություն

Ու եթե այդ իշխանության ճյուղերից ցանկացածի հանդեպ անվստահություն ու դժգոհություն կա, ժողովուրդը հանգիստ կարող է իրացնել իր՝ բողոքի և փոփոխություն պահանջելու իրավունքը:

Իբր պետականամետ խաղացողները, որ տարիներ շարունակ թքած են ունեցել ապօրինի որոշումների վրա, խեղված ճակատագրերի, տրորված իրավունքների վրա, լուռ համաձայն էին այդ ամենի արդյունքում պետական ինստիտուտների հանդեպ անվստահության ձևավորմանը, որը պարբերաբար վերածվում էր պետական ինստիտուտ֊քաղաքացի թշնամանքի:
Հեղափոխությունից հետո բիրդան պետության համար մտահոգ դարձան: Յա, իրո՞ք:

Ատելությունից ու ագրեսիվությունից են բողոքում: Տեսնես ո՞վ էր այն ցանել ու շարունակում ցանել մեդիադաշտում ու սոցցանցերում: Քամի ցանողը փոթորիկ կհնձի: Ու փոթորկից միայն փրկեց հեղափոխության խաղաղ, ոչ բռնի բնույթը, որը, սակայն, չգնահատեցին: Ավելին, շարունակեցին նեգատիվ արտադրելն ու կուտակելը:

Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Դուր է գալիս դա ձեզ, թե՝ ուղեղներիդ դեռ չի հասել:

Իզաբելլա ԱԲԳԱՐՅԱՆ

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031