Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Իշխանության մի ինստիտուտի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդեպ «ժողովրդական զանգվածների գրոհը» ոչ մի կերպ չի տեղավորվում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու հայտարարությունների համատեքստում

Մայիս 20,2019 08:07

Կարծում եմ, յուրաքանչյուր սթափ և մտածող քաղաքացի, մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից և էմոցիաների գերդոզայից, հասկանում ենք, կամ գոնե պիտի հասկանանք, որ մեր ցանկացած գործողություն պետք է լինի բացառապես օրինական: Այլապես, բեսպրեդելների և սամասուդների ալիքը սրբելու է այն հույսը, հանուն որի քաղաքացին այսօր փորձում է, դեռ ընդամենը փորձում է հավատալ վաղվա օրվան:

Ես ուզում եմ հուսալ, որ մեր բոլորի գործողությունները այսօր, վաղը և այսուհետ միշտ, կլինեն օրինական և ադեկվատ:

Այլապես, հետևանքները շատ ծանր ու անդառնալի են լինելու: Շատ եմ ուզում, որ բոլոր նրանք, ովքեր այսօր «գրոհ» օպերացիային են մասնակցելու, մտածեն դրա հետևանքների մասին: Այո, ես առաջիններից եմ եղել, որ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր երկրում լրջագույն փոփոխությունների պիտի ենթարկվի: Եւ մենք պատրաստ ենք իշխանության հետ միասին սկսել դատական համակարգում ռեֆորմների գործընթացը, բայց բացառապես օրինական ճանապարհներով: Այո, ես չեմ հավատում հին կաղապարներով գործող շատ դատավորների «ռեսթարտին»։

Սակայն իշխանության մի ինստիտուտի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդեպ «ժողովրդական զանգվածների գրոհը» ոչ մի կերպ չի տեղավորվում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու` ամեն վայրկյան մանտրայի պես հնչող հայտարարությունների համատեքստում: Հայաստանում ոչ մի գործողություն, ոչ մի էմոցիոնալ ընդվզում չպետք է կասկածի տակ դնի երկրի Սահմանադրության բարձր գերակայությունը:

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031