Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. Իր կոչերով պարոն վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ

Մայիս 20,2019 02:25

Գաղտնիք չէ, որ պարոն Ռ.Քոչարյանին կալանավորելու գործով գանգատներ ենք ներկայացրել Եվրոպական դատարան: Գանգատներում զգալի չափով անդրադարձ կա դատարանների նկատմամբ ճնշումների հարցին, բերված են բազմաթիվ հիմնավորումներ այդպիսի ճնշման գոյության մասին: Ի թիվս այլնի, գանգատում բերել էի այն օրինակը, որ Վարչապետը իշխանության մյուս ճյուղի՝ ԱԺ-ի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով պաշարել էր ԱԺ շենքը, իսկ ոստիկանությունը, որը կոչված է բացառել նման վարքագիծը, չէր կարող միջամտել, քանի որ դա արվում էր Վարչապետի կողմից:

Զուգահեռներ էի անցկացրել և նշել էի, որ պարոն Քոչարյանի գործը քննող ցանկացած դատավոր կարող է մտավախություն ունենալ, որ իր որոշումը Վարչապետին դուր չգալու դեպքում վերջինս կարող է իր կողմնակիցներին կոչ անել նույնպիսի գրոհ կազմակերպել դատարանի վրա:

Ինչո՞ւ եմ սա հիմա հիշել: Որպեսզի ասեմ, որ իր 19.05.2019 թվականի կոչերով պարոն Վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ, ուղղակիորեն անելով այն, ինչը ես, որպես ամենաբացասական կանխատեսում, ներկայացրել էի Եվրոպական դատարանին:

Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի պաշպանական խմբի անդամ, փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031