Քիչ առաջ Times.am-ի խմբագիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց Երեւանում գտնվող Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, որի մեքենան Ավան վարչական շրջանում կանգնեցրել են իրավապահները։
Մելիք-Շահնազարյանը մեքենայից նկատել է Բալասանյանին եւ ինքն էլ կանգնել։ Բալասանյանը Հրանտ Մելիք-Շահնազարյանի հարցադրմանն ի պատասխան հայտնեց. «Մեքենան կանգնեցրին` ասելով, որ պետք է զննեն։ Ասացին, որ տեղեկություններ ունեն, թե մեքենայում ապօրինի զենք-զինամթերք կա։ Մոտ 20 րոպե սպասում եմ համապատասխան արձանագրությանը»:
https://www.facebook.com/HrantBek/videos/10218445330664277/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ