«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»․ Նիկոլ Փաշինյան:
Ուղիղ կես ժամ առաջ արած այս գրառումը 7200 արձագանք, լայք ու դիսլայք ունի, 3200 տարածում եւ 1300 մեկնաբանություն, հիմնականում՝ դրվատական, հատուկենտ քննադատական: Եvս կես ժամ անց այս թվերը կկրկնապատկվեն, դժվարանում եմ ասել առավոտ ժամը 8-ին այդ թվերն ինչպիսին կլինեն: Այս արձագանքը խոսում է դատական համակարգի ապականության դեմ հանրային մեծ զայրույթի մասին անշուշտ, բայց նաեւ՝ այդ ոլորտի բարեփոխման ուշացման մասին:
Կարծիքս հետեւյալն է. դատարանների արգելափակման կարիքը չկար, այդ կոչի կարիքը չկար բոլորովին, ժամը 12-ի ելույթից հետո դատավորների մի մասը հրաժարական կտար, կգնար տուն, մյուսները, մի շարք քննիչներ եւ բազմաթիվ ուրիշներ կսպասեին զարգացումներին: Արդարադատության արմատական բարեփոխման մեքենան գործի կգցվեր: Դրանք էլի կլինեն, բայց կլինեն նաեւ մեղադրանքներ առ այն, թե գործադիրը ճնշեց դատարաններին:
Խնդրում եմ, ցածը ինձ չբացատրել, թե դատարանները ապականված են, բա ինչ աներ: Ես երեւի դատարաններից ու իրավապահներից տուժածների առաջին հինգհարյուրյակում եմ, շատ լավ գիտեմ հայաստանյան «արդարադատության» վիճակը տարբեր կողմերից:
Կարդացեք նաև
Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ
https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10219204100042718