Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատման դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարները վաղը՝ մայիսի 19-ին, 08:30-ին շրջափակելու են դատարանի շենքերից մեկը՝ հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կոչին:
Այս մասին Ազատության հրապարակում կայացած հավաքում այսօր հայտարարեց ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը: «Շրջափակելու ենք Մասիվի դատարանը, քանի որ մեր պայքարն այդտեղից է սկսվել: Այդպես ասելու ենք դատավորին, որ ժողովրդի իշխանությունը հաղթել է»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորքում գտնվող նստավայրից օրերս կալանքից ազատ արձակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի մեկի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար:
Ցուցարարներն Ազատության հրապարակից բողոքի երթ իրականացրին Երեւանի կենտրոնում՝ պահելով ՀՀ-ի եւ Արցախի դրոշները: Նրանք հայտարարեցին, որ ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումն անթույլատրելի է: Ալ. Մյասնիկյանի հուշարձանի հարեւանությամբ էլ ցուցարարները հարգանքի տուրք մատուցեցին Մարտի մեկի զոհերի հիշատակին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ