Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա շատ վտանգավոր ճանապարհ է, որը կասեցնելու համար իմաստնություն, լրջություն և խոհեմություն է պետք․ Նաիրա Զոհրաբյան

Մայիս 19,2019 21:40

Ավելի զարհուրելի բան, քան մանկահասակ երեխաների ներկայությամբ մարդու վրա հարձակվելն ու հայհոյելն է՝ չկա: Ի՞նչ են հիշելու այդ փոքրիկները. որ իրենց պապիկին հրում և հայհոյում էին ադեկվատությունը կորցրած մարդի՞կ, որոնք բոլորովին ուրիշ թեմայով էին ցույցի դուրս եկել ու ճանապարհին պատահաբար հանդիպել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի՞ն:

Ավելի վտանգավոր բան, քաղաքացուց ամբոխ սարքելն է, որի միակ բնազդը ատելությունն ու թշնամանքն է` չկա:
Կանգ առնել է պետք: Հանուն ոչ մի նպատակի չի կարելի, ուղղակի չի կարելի հասարակությանը բաժանել ներքին թշնամիների: Ատելության այս շղթան ջարդել է պետք, այլապես` ուշ կլինի, եթե արդեն ուշ չէ:

Տեղի ունեցավ այն, ինչից զգուշանում էինք, բայց հասկանում էինք, որ այլևս անխուսափելի է: Ատելության լավան սոցցանցերից հորդաց իրական կյանք ու ես վախենում եմ ապագա սահմռկեցուցիչ հաշվեհարդարներից: Ճանապարհը մեկն է` իշխանությունը, որպես քաղաքացի, չպիտի սնվի սոցցանցերում սեփական՝ իրական ու ֆեյք նվիրյալների ագրեսիվ ադրենալինով:

Սա շատ վտանգավոր ճանապարհ է, որը կասեցնելու համար իմաստնություն, լրջություն և խոհեմություն է պետք:

 

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

https://www.facebook.com/photo.php?fbid=446420302845033&set=a.102014030618997&type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031