Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ եւ ամենաբարձր մակարդակներով․ հայտարարություն

Մայիս 19,2019 21:32

Հայաստանը մտնում է չափազանց վտանգավոր փուլ: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել դատարանների շենքերը:

Իրավիճակը էքստրաօրդինար է: Այս իրավիճակին պետք է շատ արագ արձագանքեն նախագահ Արմեն Սարգսյանը (օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ապահովումը նախագահի Սահմանադրական պարտականությունն է) ԲԴԽ ղեկավարը, ԱԱԾ պետը, Ոստիկանապետը:

Այս իրավիճակում լռելը ծանր հետեւանքների կարող է հանգեցնել: Վարչապետը, հենվելով լյումպեն զանգվածի վրա, որը չի կարող գիտակցել իր գործողությունների հետեւանքները, ըստ էության  փորձում է երկրում տապալել Սահմանադրական կարգը:

Վաղը արդեն կարող է ուշ լինել: Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ եւ ամենաբարձր մակարդակներով: Պետք է արձագանքեն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքի պաշտպանը, իրավապաշտպան կազմակերպությունները, մտավորականները բոլոր նրանք, ովքեր գիտակցում են պահի լրջությունը:

 

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031