Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատման դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների՝ Ազատության հրապարակում կայացած հավաքում այսօր Ջիվան Աբրահամյանը, իր բնորոշմամբ, զավեշտալի բան պատմեց: Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատման դեմ բողոքի ցույցերից հայտնի երիտասարդը նշեց, որ իր ընդդիմախոսները սոցցանցային հարթակում իրեն հետեւյալ հարցն են ուղղում՝ «Ժամացույցդ նո՞ր ես գնել, լա՞վն է»:
Ամենայն հավանականությամբ, ըստ Ջիվան Աբրահամյանի՝ նման մեկնաբանություններ գրողները նկատի ունեն, թե նա ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ազատման ցույցներին մասնակցելիս ֆինանսական շահ ունի: «Այս ժամացույցը երկու տարի է՝ ունեմ…այդքան էժանագին մի եղեք»,-ժպտալով ասաց Ջիվան Աբրահամյանը, ապա կատակեց․«Քոչարյանն է նվիրել, ընկեր ջան, Քոչարյանը»:
Դիմելով Քոչարյանի կողմնակիցներին՝ նա հավելեց. «Դա ձեր գործելաոճն է…ա՜, չէ՝ Սորոսն է նվիրել…»:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ