Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատման դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարներն այսօր եւս Ազատության հրապարակում էին հավաքվել: Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատման դեմ ցույցերից հայտնի Ջիվան Աբրահամյանը հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս հարցին վաղը կանդրադառնա ուղիղ եթերով: Ողջունենք նրան: Դա նշանակում է, որ ժողովրդի ձայնը ուր պետք է՝ հասել է»:
Ջիվան Աբրահամյանը նշեց, որ բողոքողները պահանջում են անցումային արդարադատություն. «Քանի ՀՀԿ-ի շարքերը շատ խիտ են եղել…այդ ամենին պետք է անդրադառնալ»:
Կին ցուցարարներից մեկն էլ դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Մենք հեղափոխականներ ենք: Այս հրապարակում մենք կանգնած էինք մարտի մեկին, հոկտեմբերի 27-ից հետո, այսօր: Կանգնելու ենք այնքան, որքան պետք լինի: Մենք տեսնում ենք ձեր աջակցությունը, բայց նաեւ գործ ենք ուզում տեսնել»:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ