Երեկ «Առավոտն» անդրադարձել էր ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի մոտ կուտակված աղբի խնդրին, որին այսօր արձագանքել են «Սանիթեք» ընկերությունից՝ նշելով․
«Հարգելի՛ գործընկերներ, այս լուսանկարում պատկերված աղբադույլերի մաքրման համար «Սանիթեք» ընկերությունը պատասխանատվություն չի կրում, քանի որ այն տեղակայված է ընկերության պարտավորությունների տիրույթից դուրս: Մաքրման աշխատաքները պետք է իրականացնի տվյալ կառույցը: Անկախ այդ հանգամանքից, «Սանիթեքն» արձագանքել է և մաքրել աղբը»: