ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարների՝ Ազատության հրապարակում հավաքի ժամանակ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, քաշքշոցներն ու վիրավորանքները անբարոյականություն են եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանի մեղքով են։ Ոչ մեկի վրա մեղքը թող չգցի։ Նա է շարունակաբար պառակտում ու բզկտում մեր ժողովրդին, բաժանարար պատեր կառուցում, ատելություն ու անհանդուրժողականություն սերմանում։ Հիշեցնեմ, որ նա է որպես երկրի վարչապետ՝ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորը։ Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել»։
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10218247237590499
Այս գրառմանը կրկին ֆեյսբուքյան իր էջի միջոցով պատասխանել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը․
Կարդացեք նաև
«Արմեն Աշոտյանը տարածում է 5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը, որտեղ գրված է, որ անհայտ պայմաններում ակտիվիստը (Վարդգես Գասպարին) ստացել է տուժողի կարգավիճակ։ Մինչդեռ կա տեսանյութ, որտեղ միանշանակ երևում է, թե ինչպես է Արմեն Թավադյանը շիշը շպրտում տուժողի ուղղությամբ ու վնասում քունքը (կա դատաբժշկական փորձաքննություն), իսկ Արմեն Աշոտյանն ամբողջությամբ միանում է հայտարարության գնահատականին։ Այսինքն խնդիր չի տեսնում, որ մարդու առողջությանը դիտավորյալ վնաս են պատճառում։ Սակայն, հաջորդ իսկ գրառմամբ, չգիտես ինչ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանին մեղադրում է շարունակաբար բաժանարար պատեր կառուցելու, ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելու մեջ, երբ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ պայքարող ակցիայի մասնակիցները հարձակվում են Հրանտ Մարգարյանի վրա։
Ուրեմն զազրելի է ոչ միայն մարդու առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, քաղաքական ընդդիմախոսի վրա հարձակվելը, քաշքշելը, վիրավորելը, այլ նաև նման պահվածք կատարած անձանց տարբերակելը։ Խստորեն դատապարտում եմ Վարդգես Գասպարիի և Հրանտ Մարգարյանի հանդեպ կատարած խուլիգանական գործողությունները»։
https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/2524552780909274
Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Լենա Նազարյանի գրառմանը, մեկնաբանել է․
«Լենա Նազարյան, Դուք անգամ Ձեր պատի սանմաքրման աշխատանքները չեք կարողանում իրականացնել։ Ուր մնաց ավելի լուրջ հարցերով կարողանաք զբաղվել։ Եթե անգամ ցանկանում եք դա անել, Ձեր ապոկալիպսիսի բրիգադը Ձեզ հաշվի չի առնում։ Այնքան սքրիններ ունեմ Ձեր գրառման շնորհիվ , թե «ինչպես ԱԺ փոխխոսնակի էջը դարձավ hate speech-ի ու intolerance-ի վխտադաշտ։ Վերջում մի ընկերական դիտարկում՝ այս տիպի «ընկերներ» ունենալու դեպքում Ձեզ հակառակորդներ էլ պետք չեն»։
https://www.facebook.com/photo.php?fbid=10218248302937132&set=a.3286878488944&type=3&theater