Հազարով (մառոլով) եւ բողկով աղցանը դասական համադրություն է: Սակայն մի քանի նոր երանգ ավելացնելով այդ աղցանին, ավելի հետաքրքիր, գունեղ եւ համեղ բան կստանանք:
Անհրաժեշտ մթերքները
Հազարաթերթիկ- 1 կապ
Կարմիր բողկ- 1 կապ
Կարդացեք նաև
Գազար- 1 հատ
Վարունգ- 1 հատ
Կանաչ սոխ- 5-6 ճյուղ
Թարխուն-3-4 ճյուղ
Դդումի կամ արեւածաղիկի սերմեր- 2-3 ճաշի գդալ
Խնձորի կամ սպիտակ խաղողի քացախ- 2 թեյի գդալ
Արեւածաղիկի կամ եգիպտացորենի յուղ- 4 ճաշի գդալ
Կիտրոնի հյութ-2 ճաշի գդալ
Աղացած սեւ պղպեղ- կես թեյի գդալ
Աղ- կես թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Հազարաթերթիկը շատ լավ ու մանրամասն լվանալ եւ լավ չորացնել: Մաքրել, եթե անհրաժեշտ է՝ կեղեւահանել եւ լավ լվանալ նաեւ մյուս բանջարեղենները:
Կտրատել հազարաթերթիկը, լցնել աղցանամանի մեջ, վրան լցնել կտրատած բողկը, վարունգը, քերած կամ գազարը, սոխը եւ թարխունը, ավելացնել համեմունքները եւ արեւածաղիկի կամ դդումի սերմերը:
Առանձին փոքր ամանի մեջ լցրեք ձեթը, քացախը եւ կիտրոնի հյութը, լավ խառնեք պատառաքաղով եւ լցրեք աղցանի վրա, լավ խառնեք եւ մատուցեք:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ