Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուզում եմ փոքրիկիս ապահովագրել հիվանդությունից. երեխաներին պատվաստել չցանկացող ծնողների թիվը նվազել է

Մայիս 19,2019 10:55

Լույս աշխարհ գալուց ժամեր անց նորածինը ստանում է առաջին պատվաստումը՝ հեպատիտ B-ի դեմ, ինչին հաջորդում է հակատուբեռկուլոզային վակցինայի ներարկումը։ Պատվաստումները ապահովագրում են փոքրիկին տվյալ հիվանդությամբ վարակվելուց։ Ծննդատնից հետո հաջորդ պատվաստումները փոքրիկը ստանում է պոլիկլինիկաներում։

Ըստ ընտանեկան բժիշկ Գ. Խազանչյանի՝ պատվաստումներն ապահովում են երեխայի օրգանիզմում տվյալ հիվանդության նկատմամբ հակամարմինների արտադրությանը, որը պահպանում է նրան այդ հիվանդությամբ հիվանդանալուց։ Սակայն կարող են լինել դեպքեր, երբ պատվաստված երեխան նույնպես վարակվի տվյալ հիվանդությամբ, պարզապես նա այդ հիվանդությունը թեթև է տանում և համեմատաբար շատ կարճ։

Երեխան պատվաստումներ ստանում է մինչև 6 տարեկան հասակը, այնուհետև պարտադիր կերպով պատվաստվում է 10 տարին մեկ։

Մասնագետների պնդմամբ՝ կտրուկ նվազել է այն ծնողների թիվը, որոնք խուսափում էին նորածիններին պատվաստելուց։

-Ուզում եմ փոքրիկիս ապահովագրել հիվանդությունից, որ հետո ինձ մեղավոր չզգամ։

Պատվաստումներ ստանալու անհրաժեշտությունից զատ ծնողներն արդեն ըմբռնումով են մոտենում նորածնի կրունկից արյուն վերցնելու փաստին, այլ կերպ ասած՝ վահանաձև գեղձի բացակայության կամ թերի ֆունկցիայի վաղաժամ հայտնաբերման ախտորոշման։ Այն ամբողջ աշխարհում կիրառման մեծ փորձ ունի, սակայն մի քանի տարի է, ինչ մուտք է գործել Հայաստան։

Ըստ նորածնային բաժանմունքի վարիչ Ռոզա Ասլանյանի․ «Եթե ուշացնենք, եթե չստանանք, եթե չհետազոտվի, ուրեմն այդ երեխան կլինի մտավոր ու ֆիզիկական հետամնաց։ Որևէ խնդիր լինելու դեպքում ժամանակին դեղորայք ստանալուց հետո երեխան ապաքինվում է»։

Վահանաձև գեղձի ախտորոշումն անպայման կատարվում է ծննդատներում, որովհետև տվյալ հետազոտությունը տարածքային պոլիկլինիկաներում անցկացնելը համարվում է ուշ։ Հիվանդությունը ավելի ստույգ բացահայտվում է 72-ից 96 ժամվա ընթացքում։

 

Նաիրա ՎԱԹՅԱՆ                                                                                    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031