Մայրաքաղաքում աղբահանության խնդիրը դեռ չի լուծվում. Երեւանի տարբեր հատվածներում աղբի կուտակումները բնակիչներին արդեն սթրեսի են հասցնում:
ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի մոտ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «աղբը հելել՝ փախնում է»:
Լուսանկարում պատկերված վիճակը երեկ էր՝ կեսօրից հետո: Այս տեսարանը տեսնելուց հետո հիշեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը գնացել էր Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքին, սակայն նկատելով շուրջբոլորը տարածված աղբը՝ մաքրության գործի անցավ:
Եվ ընդհանրապես, Փաշինյանը որեւէ տեղ գնալիս, հաճախ գետնին թափված ծխուկներ է հավաքում: Նորագավիթի մաքսատանն էլ ՀՀ դրոշը ոչ պատշաճ վիճակում տեսնելով՝ կարգի հրավիրեց, մարդուն «գործից հանեց»:
Կարդացեք նաև
Հիմա, ի՞նչ, վարչապետը մի հատ էլ հերթով այցելի վարչական շենքեր, անձամբ հետեւի՞ տարածքի մաքրությանն ու դրանց՝ որպես պետության ներկայացուցչական օբյեկտների պատշաճությանը:
Երեւի մինչեւ վարչապետը չխառնվի՝ պատասխանատուները գործ չեն անի:
Ոստիկանության շենքի տարածքում նման փնթի տեսարանը, մեղմ ասած՝ ամոթ է: Ի վերջո՝ բաժանմունքի ղեկավարը կարող է հեշտությամբ եւս մեկ աղբամանի հարցը լուծել:
«ԱՌԱՎՈՏ»