ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարների՝ Ազատության հրապարակում հավաքի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ:
ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Ազատության հրապարակով անցնում էր, երբ նրա նկատմամբ վիրավորական արտահայտություններ սկսեցին հնչել:
Կարդացեք նաև
Aravot.am-ի տեսախցիկն արձանագրել է, որ տեղի ունեցավ հրմշտոց ինչպես քաղաքացիների, այնպես էլ ոստիկանի եւ մեկ քաղաքացու միջեւ: «Սադրիչներ են»,- բղավեց քաղաքացիներից մեկը:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ այսօր իրենց հերթին հավաք են իրականացնել մեկ այլ խումբ քաղաքացիներ՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի: Նրա ընդդիմախոսների երթը շարունակվում է Երեւանի կենտրոնում:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/441011599802492/?v=441011599802492
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ