Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց չկալանավորել «5-րդ ալիքի» սեփականատիրոջը

Մայիս 18,2019 20:31

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը քիչ առաջ իր փաստաբան Նարեկ Ալոյանի հետ դուրս եկավ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից: Նրա շահերի պաշտպանը լրագրողներին տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Թավադյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը. «Նա կմնա ազատության մեջ: Միջնորդությունն անհիմն էր»:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցված: Գասպարին հայտնել է, որ մայիսի 13-ին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ իր հանդեպ բռնություն են գործադրել, շշով հարվածել դեմքին:

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը մեղադրյալ է ճանաչվել: Իսկ թե արդյոք Թավադյանը շարունակո՞ւմ է հարուցված քրեական գործն իր հանդեպ քաղաքական հետապնդում համար, նրա փաստաբան Ալոյանը նշեց. «Գործի քննության ընթացքում մեր բոլոր դիրքորոշումները կհայտնենք»:

Ինքն՝ Արմեն Թավադյանը մեկնաբանություններ չտվեց, միայն շնորհակալություն հայտնեց իր աջակիցներից՝ դատարանի դիմաց սպասելու համար:

Հիշեցնենք, որ Թավադյանը ի զորակցություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված հավաքների մասնակից է:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031