Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք անհապաղ կալանավորել Քոչարյանին»

Մայիս 18,2019 18:54

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դեմ պայքարող քաղաքացիները, խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումից հետո քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները հորդորում են մարդկանց Ազատության հրապարակում միանալ իրենց եւ համատեղ որոշել, թե ինչպե՞ս շարունակեն պայքարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեմ:

Բոլոր վարորդներին էլ կոչ են անում բարձրանալ հարթակ` իրար հետ որոշելու, թե ինչպե՞ս են ճանապարհները փակելու: «Եթե մինչեւ երկուշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չլինի, Հայաստանում կլինի տոտալ բլոկադա»,- հայտարարեց կազմակերպիչներից մեկը:

Ժամը 20.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրվել:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց Արցախի նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

«Այո, Արցախը մեր մարզն է, բայց Արցախի նախագահն իրավունք չունի»,- նման հայտարարություններ են հնչում Ազատության հրապարակում: Ցույցի մասնակիցները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ կալանավորվի եւ, որ իրենք անպայման հասնելու են արդարության:

Ցույցի մասնակիցներից առաջարկեցին պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Կազմակերպիչները հավաքվածներին հորդորում են սադրանքների չտրվել, քանի որ իրենց ցույցը հակաիշխանական չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031