Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից, և մեկը մյուսին հաջորդող վճիռները դրա վկայությունն են:
Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմը:
Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:
Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել:
Կարդացեք նաև
Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ
https://www.facebook.com/vladimir.karapetian.12/posts/10217251250627316