Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազները հորդորում են` շեշտադրում չանել Արցախի նախագահների կողմից երաշխավորություն ներկայացնելու փաստին

Մայիս 18,2019 17:42

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ խափանման միջոցը փոխելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու վերջնական որոշում մեղադրող  կողմը կկայացնի դատական ակտին ծանոթանալուց հետո: Այդ մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասացին դատախազները:

Մեղադրող կողմը մնում է իր կարծիքին`Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, ճիշտ էր: Դատախազների համոզմամբ՝ կալանքի միջոցը միակն էր, որ կարող էր զսպել երկրորդ նախագահի վարքագիծը: Ռոբերտ Քոչարյանի կողմից «պատշաճ վարքագիծ դրսեւորելը» մեղադրող կողմը շարունակում է համարել վարկած, որը փաստարկված չէ:

Դատարանի որոշման հիմնավորվածության մասով էլ մեղադրող կողմը կարծիք կհայտնի, երբ ստանան դատարանի որոշումը:

Երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գործելաոճի վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը պաշտպաններին մեղադրում է մանիպուլյացիաների եւ հանրային տրամադրությունների վրա խաղալու մեջ:

Մեղադրող դատախազները լրագրողներին ասացին, որ այս փուլում դատախազության հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեն:

Դատախազները հորդորեցին շեշտադրում չանել Արցախի նախագահների կողմից երաշխավորություն ներկայացնելու փաստին եւ հավելեցին, որ իրենք հարցն իրավական տիրույթում են դիտարկում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031