Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ «5-րդ ալիքի» օբյեկտիվ քննադատության ձայնը լռեցնելու նպատակով․ հայտարարություն

Մայիս 18,2019 16:54

2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող թիվ 17195919 քրեական գործի քննության շրջանակում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Վերոնշյալի առնչությամբ հատկանշական է հետեւյալը․ 2019 թվականի մայիսի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայանալիք դատական նիստին մասնակցելու նպատակով դատարան է մուտք գործել ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության համաձայն արգելվում է դատարանում հավաքների անցկացումը, հիշյալ ակտիվիստն իր գլխավերեւում բարձրացրել է ցուցապաստառ, սկսել է վանկարկել ՀՀ 2-րդ նախագահի անմեղության կանխավարկածը խախտող, վիրավորանքներ պարունակող արտահայտություններ, այդպիսով առերեւույթ խաթարել է դատարանի բնականոն աշխատանքը եւ դրանով չսահմանափակվելով վերոնշյալ վիրավորանքներ պարունակող պաստառն ուղղելով դեպի ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների կողմը սկսել է վիրավորանքներ հնչեցնել նաեւ նրանց վերաբերյալ:

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներն, ինչպես նաեւ դատական կարգադրիչները չեն կարողացել կանխել ակտիվիստի վերոնշյալ վարքագիծն, ինչն արդարացիորեն առաջացրել է ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների զայրույթը:

Բարձր աղմուկի մեջ նաեւ իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով ՀՀ 2-րդ նախագահի աջակիցները որոշ դեպքերում բղավելով պահանջել են տեղում հասարակական կարգի վերականգնում եւ Վարդգես Գասպարիի առերեւույթ հակաիրավական վարքագծի դադարեցում, ինչի արդյունքում էլ ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների վարքագիծը որակվել է որպես խուլիգանություն, այսինքն՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերնումքի դրսեւորում, իսկ Վարդգես Գասպարին ստացել է տուժողի կարգավիճակ: Անհայտ պայմաններում ակտիվիստը ստացել է մարմնական վնասվածք, որը նրան պատճառելու արարքը վերագրվել է Արմեն Թավադյանին, իսկ ջրի շիշը որակվել է որպես զենք օգտագործվող առարկա:

Նման պայմաննրում վարույթն իրականացնող մարմինը Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրել ծանր հանցագործություն կատարելու համար եւ միջնորդություն ներկայացրել դատարան՝ Արմեն Թավադյանին կալանավորելու նպատակով:

Այսպիսով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է դատարանում հավաք անցկացնելու փորձ կատարող, անձի անմեղության կանխավարկածը խախտող, դատարանում ՀՀ 2-րդ նախագահի աջակիցներին հրապարակային վիրավորող եւ բարձր ձայնով ու առերեւույթ հակաիրավական գործողություններով դատարանի բանականոն աշխատանքը խաթարող անձի գործողությունները գնահատել որպես իրավաչափ գործողություններ եւ նրան ճանաչել տուժող, իսկ դատարանի բնականոն գործունեությունը ու հասարակական կարգը պահպանելու կոչեր հնչեցնող անձի գործողությունները գնահատել որպես խուլիգանությունը, ջրի շիշը գնահատել որպես զենք օգտագործվող առարկա, չի պարզել հնարավոր մարմնական վնասվածքի ծագման պայմանները (արդյոք դա որեւէ կերպ կարող էր ստացվել պլատիկե շշով) եւ անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել:

Նշվածը գնահատում ենք անկախ մամուլի նկատմամբ ակնհայտ միջամտություն եւ գտնում ենք որ սույն քրեական գործը հարուցվել է բացառապես 5-րդ ալիքի խմբագրական գործունեությանը միջամտելու եւ օբյեկտիվ քննադատության ձայնը լռեցնելու նպատակով:

 

«5-ՐԴ ԱԼԻՔ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031