«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում այս գրառումն էր հրապարակել, որը հետագայում հեռացրել էր. «Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»։
Կարդացեք նաև
Այս գրառումն առիթ է հանդիսացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի կողմից հրատապ ասուլիս հրավիրելու։
Ըստ Ա1+-ի `Հայկ Ալումյանն ասուլիսում հայտարարել է․ «Սա ուղիղ ճնշում է դատարանի նկատմամբ»։
«Կոչ եմ անում Հանրապետության նախագահին կատարել սահմանադրությամբ ձեր դրված պարտականությունը՝ այն է ապահովել սահմանադրական կարգը։ Այն, որ Հայկ Սարգսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և այն, որ իրենց կողմնակիցների կողմից տարածվում է և հավանության է արժանանում, սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգի տապալելու ուղիղ կոչ։ Հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի դատավորը շարունակի Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ»։
Նա դիմել է Գլխավոր դատախազին՝ իր հայտարարությունը ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին, քանի որ այդ անձը ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ։
Հայկ Ալումյանը դիմել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով կանխել վտանգավոր զարգացումները։ Նա վստահ է, որ պատգամավորը հայտարարություն չէր անի, եթե չունենար վարչապետի հավանությունը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխան հրապարակում է կատարել, որտեղ մասնավորապես ասում է․
«Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին, դա ճնշում չէ՞։
Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։
Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշո՞ւմ է»։
https://www.facebook.com/hayk.sargsyan.585/posts/10216968003085045?__xts__[0]=68.ARBYCke4bPo2RfL00wtCeRucCUXC-k7nbnD5by9RMFm9ZfVQK6knhJRhCj3m8fh9gzjgGMbPWJxmdnhvH6jhICbeZU-F6D6X4qT5spDpKNG1STCspSLPocOAD1HzGsiGCff04-n1sGZfb3waE5PCqQWk81w5zK7R6QoYDVdRd9cDxYRlFbDOU90zIKGeHOwD_5MHOVCmXOUppspWmvZjHu6mPbyYRvdHpeNBKDNqCenNYxygGHKYEGBXQr5MOlAemQ72iDrGeSoK458rihAtb-378nBtJiuhuGnfrFKOX0hRTLc5u5KWQapZGr0d8EOC-NUEYF1i0WchEZkTwGU&__tn__=-R