Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է միավորում Լարա Ահարոնյանին, Ստյոպա Սաֆարյանին, Դանիել Իոաննիսյանին ու Լեւոն Բարսեղյանին

Մայիս 18,2019 12:20

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ ղեկավար Լարա Ահարոնյանը facebook-ի իր էջի արգելափակման պատասխանատվությունը վերցրած  «Digital Granate» նախաձեռնությանը ֆեյք է համարում:

«Չեմ ճանաչում, իրենք ֆեյք են, ու եթե նույնիսկ վստահ են, որ մենք սխալ բան ենք անում, ուրեմն թող բաց դեմքով եւ օրինական ճանապարհով գնան մեր հանդեպ հայց ներկայացնեն, ոստիկանություն դիմեն: Իրենք ֆեյք էջերով ուղղակի իրենց անձնական արժեքների հիման վրա ուզում են փակեն մեր էջերը, ինձ համար իրենց արածը անօրինական խուլիգանություն է օնլայն հարթակում»,- կարծում է Լարա Ահարոնյանը:

Ըստ նրա՝ իր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի եւ Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի էջերը արգելափակողները մի նպատակ ունեն՝ շատացնեն կառավարության դեմ խոսողների թիվը. «Փորձում են կապել հիմիկվա կառավարության հետ, փորձում են մանիպուլյացիաներ անել, նոր կառավարության դեմ խոսողները շատանան ու շատ դեպքերում օգտագործում են իրավապաշտպաններին, ու չեմ կարծում, որ սա մի խումբ է կամ մի տրամադրություն, ինձ թվում մարդիկ են, որոնց համար խորթ է մարդու իրավունքների հասկացողությունը եւ ոչ բռնի արժեհամակարգը»:

Դանիել Իոաննիսյանին էլ իրենց էջերի արգելափակումը ստանձնած նախաձեռնության հայտարարությունը կասկածների տեղիք է տվել. «Մի քիչ տարօրինակ է, որովհետեւ այդ էջերից վերջինը՝ Լարայինը, արգելափակվել էր 3-4 օր առաջ, ու տարօրինակ է, որ այդ նախաձեռնությունից միայն երեկ են հայտարարում էջի արգելափակման մասին, թերեւս ես հիշում եմ՝ քանի կազմակերպություն իր վրա վերցրեց սեպտեմբերի 21-ի ահաբեկչությունը… իրականում ինձ թվում է՝ ոմանք փորձում են իրենց վրա վերցնել մի բան, որ իրենք չեն արել ու դրանից օգտվելով որոշ շրջանակների մոտ իրենց PR-ն անել: Հակառակ դեպքում, եթե իրենց վրա պետք է վերցնեին, թող էջի արգելափակման առաջին օրը վերցնեին»:

Նա նաեւ ասաց՝ սկսել են ուսումնասիրել այդ նախաձեռնության գործունեությունը, հասկանալ՝ արդյոք նրանց արարքի մեջ կա հանցակազմ, աշխատանքներ են տարվում նաեւ, որ այլ հանրային գործիչներ նույն խնդրին չբախվեն:

Մեր հարցին, թե ում ականջներն է տեսնում նախաձեռնության հետեւում,  պատասխանեց՝ պետք է նախ հասկանալ, թե ինչն է միավորում Ստյոպա Սաֆարյանին, Լարա Ահարոնյանին, իրեն ու Լեւոն Բարսեղյանին: Մեր դիտարկմանը, թե գուցե Սորոսը, նա պատասխանեց, որ նույնիսկ Սորոսը չի միավորում, որովհետեւ Ստյոպա Սաֆարյանը երբեք Սորոսի հիմնադրամից փողեր չի ստացել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031