Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ներկայումս մենք մտել ենք թշնամիներ փնտրելու բավականին վտանգավոր փուլ․ «Փաստ»

Մայիս 18,2019 12:10

Հայաստանում իշխանափոխությունից հետո ներկա իշխանությունը որքան էլ անփորձ է համարվում, այնուամենայնիվ, նրա քաղաքական հատվածը հասկանում է, որ իրենց շատ դժվար է լինելու հանրության սպասումները արդարացնել։ Ուստի օգտագործվում է հին, բազմաթիվ անգամ կիրառված սցենարը՝ նշանակվում են մեղավորներ, ներքին «թշնամիներ»։

Ի սկզբանե գործող իշխանությունը հասարակությունը բաժանեց երկու մասի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների։ Հեղափոխականների, որոնք, ըստ իշխանությունների, փորձում են կերտել «նոր Հայաստան», և հակահեղափոխականների, որոնք ռևանշիստական քայլերով սաբոտաժ են անում։ Հետագայում՝ Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների նախաշեմին, հեղափոխականներ-հակահեղափոխականներ տերմինաբանությունը սինխրոն փոխակերպվեց սևերի-սպիտակների։ Մինչև դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունները որպես իշխանությունների ծրագրերի ձախողման, դանդաղման կամ անորոշության մեղավորներ նշվում էին ՀՀԿ-ականները։ Ընտրությունների ընթացքում, կոնֆրոնտացիոն սցենարով օգտագործելով սև-սպիտակ բաժանումը, ինչը որևէ աղերս չուներ թավշյա հեղափոխության սիրո և հանդուրժողականության կարգախոսի հետ, «իմքայլականները» իշխանությունը ամբողջությամբ վերցրեցին։

Ներկայումս մենք մտել ենք թշնամիներ փնտրելու բավականին վտանգավոր փուլ. 29 հազար քառակուսի կմ տարածքից մենք անցնում ենք, ըստ էության, ընդհանուր Հայրենիքի մաս կազմող Արցախի տարածք, և բոլորին էլ հասկանալի է, որ դա զգալիորեն թուլացնում է հայկական դիրքերը, ինչը վտանգում է Արցախյան հարցի շուրջ իրավիճակը։ Սա կարող է հանգեցնել նրան, որ հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական էլիտաների միջև կարող են բավականին լուրջ հակասություններ առաջանալ՝ սկսած անձնականից, մինչև մարտավարական։ Կարևոր է, որպեսզի ՀՀ և Արցախի ղեկավարները շատ արագ փակեն այս հարցը։

Հայաստանում պետք է ընկալվի, որ եթե Արցախի գործող և նախկին նախագահները ինչ-որ հարցով, զուտ մարդասիրական, դիմում են Հայաստանի ղեկավարությանը, ապա դա միայն իրենց անձնական ցանկությունը կամ ամբիցիան չէ։ Նրանք են փոխանցում թե՛ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, թե՛ Արցախի հասարակության մի մեծ մասի տրամադրությունները։ Հակառակ դեպքում, եթե Արցախում նման տրամադրություններ չլինեին, անկախ նրանից՝ Փաշինյանը կցանկանար հեղափոխությունն արտահանել Արցախ, թե ոչ, վաղուց փողոցները ողողված կլինեին Արցախի ղեկավարության դեմ հանդես եկող քաղաքացիներով։ Բայց մենք տեսնում ենք, որ նման միտում Արցախում չկա, ծիլերն անգամ չեն երևում։

 

Անդրանիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031