Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան․ «Oրենքը չի կարող այդպիսի երկակի ստանդարտներ ունենալ»․ «Փաստ»

Մայիս 18,2019 11:20

Բազմաթիվ ծնողներ օրերս իրենց դժգոհությունն էին հայտնել ԿԳՆ գործարկած` առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգի շուրջ: Կան դպրոցներ, որտեղ գրանցման տեղերը լրացվել են, և շատերը ստիպված են երեխաներին այլ համայնքներում գտնվող դպրոցներ տանել:

«Իհարկե, լավ է, որ նման համակարգ է ներդրվել, այն անհրաժեշտ էր, բայց այն չի լուծում բոլոր այն խնդիրները, որոնք ցանկացել են լուծել այս քայլով: Կարելի է ասել՝ համակարգի ներդրումը անհրաժեշտ էր, բայց բավարար չէր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

Նրա խոսքով, առաջացած դժգոհություններն ավելի խորքային պատճառներ ունեն. «Այստեղ առկա է պատճառահետևանքային կապը: Հարցն այն է, որ խնդիրների մի մեծ շղթայի մեջ այս համակարգը մի փոքրիկ հարց է լուծում ընդամենը: Հարցը շատ ավելի գլոբալ լուծում է պահանջում: Լուծումը կլինի այն ժամանակ, երբ «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում ամրագրենք, որ ծնողները կարող են միայն իրենց հաշվառման վայրում, իրենց թաղամասի դպրոց տանել երեխաներին: Սա շատ կարևոր է, ինչի արդյունքում կվերանան այն բոլոր հետևանքները, որոնք խնդիր են առաջացնում: Հիմա ծնողն ընտրում է դպրոցը՝ անկախ բնակության վայրից: Ապրում է Նոր Նորքում, բայց ընտրում Կենտրոնի որևէ դպրոց, որը մոտ է իր աշխատանքի վայրին կամ հեղինակություն ունի: Օրենքն իրեն այդ առումով չի խանգարում: Այս կարգը, փաստորեն, փորձում է կարգավորել աշակերտների խտությունը դպրոցում, բայց այդ կարգով սահմանափակվում է այն ծնողների իրավունքը, որոնք օրենքով իրավունք ունեն դպրոց ընտրել: Ստացվում է՝ օրենքը մի կողմից թույլ է տալիս ընտրել, բայց նաև սահմանափակում է, այնինչ օրենքը չի կարող այդպիսի երկակի ստանդարտներ ունենալ: Նշանակում է՝ օրենքի այդ դրույթը ճիշտ չէ, և վերանայումը պետք է հենց այդ հատվածից սկսել»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031