Ոստիկանության պաշտոնատար անձանց չարաշահումների բացահայտման դեպքերը շարունակվում են:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետ Տիգրան Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, օգտագործելով իր լիազորությունները, 2015-2016թթ ընթացքում նույն բաժնի հաշվապահ Ժաննա Ադամյանի հետ հանցավոր համաձայնության գալով, բաժնի արտաբյուջետային միջոցներից գումարներ է փոխանցել ինչպես իր, այնպես էլ նախկինում նույն բաժնի աշխատակիցներ Ժաննա Ադամյանի հարազատների հաշվեհամարներին:
Ըստ քրեական գործի նյութերի` կանխիկացնելով այդ գումարը, որ կազմել է մոտ 5.7 մլն դրամ` յուրացրել է այն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Այս հոդվածի առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը․
«Ժողովուրդ» օրաթերթը մի հոդված է հրապարակել, որում նշված է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետ Տիգրան Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրվել:
Հայտնենք, որ հոդվածում կա անճշտություն: Տիգրան Ամիրբեկյանը ոչ թե ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետն է, այլ մինչև 2016 թվականի դեկտեմբեր զբաղեցրել է նույն վարչության Գյումրու պահպանության բաժնի պետի պաշտոնը: