Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության արժեհամակարգային, մշակութային-քաղաքակրթական մասի պատասխանատվությունը շարունակում է մնալ վարչապետի վրա․ «Ժամանակ»

Մայիս 18,2019 10:45

Կառավարությունում ներդրումային հարցերի վերաբերյալ ոլորտային խորհրդակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախարարների գաղափարական դերակատարման հարցին՝ նշելով, որ նախարարներն իրենց ոլորտներում պետք է լինեն գաղափարախոսներ: Նրա խոսքով՝ նախարարն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի՝ բացատրելու համար կառավարության անելիքը, իրենց անելիքը, իր անելիքը: «Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»,- հայտարարել է Փաշինյանը:

Ոչինչ բացարձակ և միարժեք չէ, սակայն, այդուհանդերձ, այստեղ հանգում ենք այդքան քննարկված կադրային քաղաքականության հարցին: Տվյալ դեպքում, թե որքանով է վարվող այդ քաղաքականությունը պարունակում գաղափարախոսական ներուժ, որովհետև, խոշոր հաշվով, իհարկե, այդ հարցում միայն նախարարները չէ, որ պետք է ունենան այդ առաքելությունը, այլ գործնականում կառավարող ուժը ամբողջությամբ, առավել ևս՝ պատգամավորական հատվածով: Իսկ այստեղ խնդիրը, որ շոշափում է վարչապետը նախարարական համատեքստում, ևս ունի շոշափելի բաց՝ հատկապես հաշվի առնելով խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ հարցն ամենևին իշխանության «մենաշնորհը» չէ, քանի որ հանրության հետ խոսակցությունը, գաղափարական հաղորդակցության հաստատումը ընդհանրապես նոր իրողության լայն խնդիրն է դրանում հանրային-քաղաքական հավակնություն ունեցող բոլոր սուբյեկտների համար:

Բայց անկասկած է նաև, որ այստեղ առաջնային պատասխանատվությունը հեղափոխության առաջնորդող թիմի վրա է: Որովհետև իրականացնելով հեղափոխության քաղաքական մասը՝ այն ներկայումս փաստացի ստանձնել է դրա արժեհամակարգային, մշակութային-քաղաքակրթական մասի պատասխանատվությունը: Դա, անկասկած, հեղափոխության առավել բարդ ու ժամանակատար կողմն է, որի իրականացման համար, սակայն, հանրությունը տվել է մանդատը լիուլի: Սակայն հեղափոխության այդ մասի ծանրությունն ու պատասխանատվությունը փաստացի համաչափ չեն բաշխված: Այդ մասը գերազանցապես շարունակում է մնալ վարչապետի վրա:

 

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031