ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կապ չունի «Մարտի 1»-ի բացահայտման հետ: «Այս գործը զավեշտալի է: Այն լակմուսային թուղթ է` հասկանալու համար, թե ով ով է։ Նիկոլ Փաշինյանը այնքան ոխերիմ ու չարամիտ պետք է լինի, որ չների այն մարդկանց, ովքեր Քոչարյանի դեմ իրականացվող ապօրինություններին դեմ քայլեր կձեռնարկեն»,- պնդել է Աշոտյանը` հավելելով, որ այդ պրոցեսը բացառապես քաղաքական է:
«Ինձ դժվար է մեղադրել քոչարյանական լինելու մեջ. ես ունեմ առանձին քաղաքական թիմ: Բայց լռել այն ժամանակ, երբ երկրումդ, թողած բազմաթիվ այլ ներքին եւ արտաքին լրջագույն խնդիրներ, հարուցել են նման քրեական գործ, լուրջ չի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում