ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և գործող 55 հազարի փոխարեն նվազագույն աշխատավարձ սահմանել 65 հազար դրամը:
«Ստանալով 55000 դրամ աշխատավարձ՝ քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատևելու խնդիրը»,- գրում են նրանք իրենց հիմնավորման մեջ:
Մի՞թե նվազագույն աշխատավարձը 10 հազարով բարձրացնելով լուծվում է գոյատևման խնդիրը, ո՞ւմ համար պարզ չէ, որ Հայաստանում նման աշխատավարձով հնարավոր չէ անգամ կիսաքաղց գոյություն քարշ տալ: Եվ այդ դեպքում ո՞ւմ են պետք այս ճոռոմ խոսքերը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում