Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարգև Օհանյան․ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի այցը չի կարող որպես ճնշում դիտվել դատարանի վրա․ «168 ժամ»

Մայիս 18,2019 10:15

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «168 ժամի» հետ զրույցում ասել է, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի այցը չի կարող որպես ճնշում դիտվել դատարանի վրա.

«Դա նորմալ երևույթ է, մարդկայնորեն նորմալ է, ընկերներ են, ինչ-ինչ հարաբերություններ ունեն, մարդիկ եկել են, պարտավորվեցին, ստորագրեցին։ Այլ հարց է, որ դատարանի առջև դրված է որոշում կայացնելու լուրջ խնդիր։ Ինչպե՞ս պետք է կողմնորոշվի, ի՞նչ չափորոշիչներով պետք է ղեկավարվի։ Ի վերջո, մենք պետք է ընդունենք, որ սրա փորձը չունենք, էլ չասեմ՝ նախադեպը։ Ցավոք սրտի, մենք միշտ կալանավորման ուղղությամբ ենք հակված եղել, բացասական իմաստով, այժմ մի քիչ ակտիվացել է գրավի կիրառումը, իսկ երաշխավորության, այսպես կոչված, ինստիտուտը, կարելի է ասել, լավ կայացած չի։ Ենթադրենք՝ բավարարեց միջնորդությունը, հետո ի՞նչ է լինելու։

Քոչարյանն ունենալու է ՀՀ-ում ազատ տեղաշարժվելու իրավունք, քանի որ օրենքը թույլատրում է միայն մեկ խափանման միջոց։ Խոսքը փախուստի մասին չէ, նա ասաց, որ անգամ թուրքին մեջքով չի շրջվել, հիմա ինչո՞ւ պիտի խուսափի, բայց, կախված հանգամանքներից, ինչպե՞ս կլինի, և այդ պարագայում մեր երկրորդ հայկական պետության նախագահին կամ էքս նախագահին մենք կարո՞ղ ենք կանչել պատասխանատվության և, եթե անգամ կանչենք, արդյո՞ք դա ճիշտ մոտեցում կլինի»։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031