Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատն ընդդեմ պատի»

Մայիս 18,2019 10:00

«Ով մերոնքական է, նա անթերի է, մաքուր է, պարկեշտ է, նրան բոլոր պարագաներում պետք է խրախուսել եւ գովել, եթե անգամ մի փոքր սայթաքում է, միեւնույն է՝ էլի պետք է սատարել, չէ՞ որ մեր թիմի անդամ է: Ով մերոնքական չէ, նա ծախված է, հանցագործ է, նրան պարտադիր պետք է լավագույն դեպքում նվաստացնել, քարկոծել, իսկ ընդհանրապես՝ վառել եւ կախել: Իսկ ով հայտարարում է, որ ոչ այս կողմից է, ոչ էլ այն, նա կեղծավոր է, երեսպաշտ է, փարիսեցի է, նրան նույնպես, ի վերջո, պետք է դասել վառելու ենթակաների շարքին»: Ծանո՞թ դիրքորոշում է: Սա ընդդիմության «կրեդոն» է՝ սկսած մոտավորապես 1992 թվականից:

Երբ 2007 թվականի աշնանը Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն, նա առավել «բյուրեղացրեց» այդ մտածելակերպը, որն արդյունքում իր արտահայտությունը գտավ «ով մեզ հետ չէ, նա սրիկա է» բանաձեւի մեջ: Իհարկե, իշխանության անհեռատես, ամբարտավան, հաճախ՝ անմեղսունակ կեցվածքը դրա համար պարարտ հող էր ստեղծում:

Բայց մի բան է, երբ այդ բանաձեւով է առաջնորդվում ընդդիմությունն՝ իր կողմնակիցներով, մեկ այլ բան է, երբ նույն կերպ են մտածում նաեւ իշխանավորներն իրենց երկրպագուներով: Եվ քանի որ նրանց հետ սուր հակադրության մեջ է ոչ թե ընդդիմությունը՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի», այլ նախկին իշխանության առավել ագրեսիվ եւ անհանդուրժող կողմնակիցները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ամեն ինչից երեւում է, որ այդ երկու բանակները որոշել են գնալ, եթե ռուսերենից բառացի թարգմանենք, «պատն ընդդեմ պատի»:

«Մենք հաղթել ենք եւ եկել ենք, որ ձեզ ոչնչացնենք», – ըստ էության, ասում են նիկոլականները «նախկիններին»: «Մենք էլ լավ ենք արել, որ մարդկանց ահաբեկում էինք, սպանում ու բանտեր էինք նետում, լրատվամիջոցներ էինք փակում՝ այդպես էր պետք, որ գանք, նույնն ենք անելու», – ակնարկում են քոչարյանականները՝ նաեւ դատարանում իրենց «շեֆի» ռազմատենչ ելույթներից ոգեւորված: Այդպիսի մթնոլորտում հասարակական համերաշխությունը պահպանելու ցանկացած փորձ հանդիպում է այդ քաղաքականացված զանգվածի բուռն դիմադրությանը:

Այո, ուժերի փոխհարաբերությունը մոտավորապես 80/20 է՝ հոգուտ նիկոլականների, բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ դիմակայությունը վտանգավոր չէ:

Եթե փորձեք ասել, որ Քոչարյանն իրավունք ունի պաշտպանվելու բոլոր օրինական ճանապարհներով, եւ նրա դեմ կայացված դատավճիռը պետք է անթերի լինի, նիկոլականները ձեզ կմեղադրեն Քոչարյանին ծախվելու մեջ: Եթե փորձեք պնդել, որ Երկրորդ նախագահի դարաշրջանն ամենեւին դրախտային չէր, քոչարյանականները ձեզ կմեղադրեն Նիկոլին ծախվելու մեջ:

Անձամբ ես մեղադրանքներին հանգիստ եմ վերաբերվում, բայց ինձ նման մտածող մարդիկ վախենում են իրենց կարծիքն արտահայտել, վախենում են ոչ թե իշխանության հետապնդումներից (որոնք, բարեբախտաբար, չկան), այլ բեւեռացված հասարակական կարծիքից: Դա է ամենավտանգավորը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մի ազգ, մի ճակատագիր: Երբ ազգի մի մասը երջանիկ է, իսկ մյուսը’ դժբախտ, երբ ազգի մի մասը լավ թե վատ, բայց իր պապերի հողի վրա է ապրում, մյուսը’ հարուստ ազգային որբանոցներում, այսինքն’ սփյուռքում, սրանք տարբեր ճակատագրեր են, սա է ազգի հիվանդությունը, առողջանալու համար բոլորս մի ուրախությամբ պետք է ուրախանանք ու մի դարդով տապակվենք: Իսկ այն մանրէները, որոնք երջանիկ բազմանում էին ու ազգը դրանց դարդից արտագաղթում էր, էդ մանրէներին երկու դատ կա’ կամ ընդունում են իրենց կերած մեղքերը ու միանում ազգի ճակատագրին, կամ էլ եթե չեն ընդունում իրենց կերածները, դրանց հեռացնում են երկրից, եթե հեռանալը նրանց համար երջանկություն կլինի, ուրեմն դրանք հայ չեն եղել եւ դա արդեն մեր մեղքն է, որ նման անկապների հայի տեղ ենք դրել:

  2. Alfred says:

    իմ սուբյեկտիվ կարծիքովԿարծում եմ որ Հայաստանի բնակչության յոթանասուն ութանասուն տոկոսին չի էլ հետաքրքրում թե ինչ է եղել տասը տարի առաջ Չեմ կարծում թե նրանք Նիկոլին իշխանության բերեցին որ այսօրվա խնդիրները թողած տասը տարի առաջ կատարվածով զբաղվեն

  3. henri says:

    Հիմնական բան մը փոխուած է և մարդ չուզեր անդրադառնալ ;
    Ժողովուրդը այս տարիներուն շատ մեծ ոստում կատարած է իր իրաւունքներու գիտակցութեան մէջ , և կտրուկ ճամբաներու կողմնակից է իր նպատակին հասնելու համար ; մինչ ՛՛նորերը՛՛ ամէն ինչ կ՛ուզեն կարգ-կանոնով կատարել և չեն անդրադառնար որ ՛՛ թռիչքը փախցնելու վրայ են ՛՛ եթէ կտրուկ միջոցներու չդիմեն – այս ընթացքով ամէն շաբաթ ՛՛ նոր՛՛ կուսակցութիւն մը պիտի ծնի … / կարծէք թէ աւելի տարուած ենք ՛՛ ինչ պիտի մտածեն արեւմուտքցիները ՛՛ քան ինչ է մեր որդեգրելիք ուղին այս պարագաներուն ;

    • Հ.Շ. says:

      միմիա՛կ պատճառը, որ իշխանափոխութիւնը կարելի եղաւ իրականացնել, այն է թէ՝ զայն իրականացնողները «կտրուկ միջոցներու չդիմեցին»…

      հիմա, էապէս շնորհիւ այդ մօտեցումին, դարձան իշխանութիւն

      իմաստը ի՞նչ է հիմա այդ տեսակի յեղափոխութիւն սկսիլ, պետական դիրքերու վրայէն… պարիքատները հիմա Ազգային Ժողովի աթոռներն են, ուր իշխանութիւն բազմած է 70%ով…

      ասով հանդերձ ուրեմն այս մարդիկը անկարող են երկիր կառավարելու…

      կտրուկ միջոցները կարող են թերեւս մի քանի խնդիր լուծել, սակայն վստահաբար ոչ նոր իշխանաւորների գոյութենական խնդիրները

      կտրուկ միջոցները կարող են նաեւ արտադրել հակառակ կողմէ կտրուկ միջոցներ…

      ասկէ վատ չէր կրնար ըլլալ կացութիւնը

      հիմա մնաց միայն որ, այս վիճակին մէջ, լայնածաւալ պատերազմ բռնկի, թշնամիի յարձակումով

  4. Հ.Շ. says:

    Անցումային Արդարադատութեան պարագային, վճիռէ առաջ, դատավարութեան ընթացքում արդէն կալանաւորում՝ չկայ, որովհետեւ դատավարութիւնը կ’ընթանայ արտակարգ արագութեամբ, expeditious կերպով: Իսկ նպատակը ներազգային հաշտութիւն գոյացնելն է, եւ ոչ թէ լարուածութիւններ:

    Այժմու կառավարութիւնը ուզում է որ սովորական դատարանները գործեն անցումային դատարանի նման: Նաեւ, պատրաստ չէ ընդունելու որ, նոյնիսկ անցումային արդարադատութեան պարագային, կարող են մեղադրեալներ անպարտ արձակուիլ: Եթէ անշուշտ ամէն բան լինելու է իսկական, լուրջ, եւ ոչ թէ պարզապէս թատերական:

    Շատերի համար սակայն, որ ընդհանրապէս բան չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, Անցումային Արդարադատութիւնը այն «դատավարութիւնն» էր որ վիճակուեցաւ Չաուշեսկույին եւ իր տիկնոջ…

    • Հ.Շ. says:

      վերջապէս, կայ մի տեսանկիւն որ բացառապէս կը վերաբերի Հայաստանի այժմու վիճակին՝ երբ որ կառավարութիւնը փաստօրէն ուղղակի, մարմնային ճակատումի ձեռնարկած է՝ դատարանների դէմ, Դատախազութիւնը եւս կորնցուցած է իր լեգիտիմութիւնը…

      իսկ եթէ «ինադ ընկավ»ի մօտեցումով պիտի բնորոշենք դատաւորի առած քայլը, այսօրուայ իրադարձութիւնների լոյսին տակ, կարող է նաեւ մտածել որ դա պարզապէս սարսափի արդիւնք է…

      բայց այս ամէնը այլեւս՝ ի՞նչ կարեւոր…

      Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
      https://haytougchamlian.blog/the-case-against-robert-kotcharyan-a-vertiginous-legal-vacuum/

  5. Հ.Շ. says:

    ի պատասխան Ձեր հետեւեալ հարցումին՝
    «Դատավոր Դավիթ Գրիգորյանն, ինչպես ասում են, «ինադ ընկավ» եւ այս պարագայում կայացրեց, իմ կարծքիքով, ապօրինի որոշում՝ նա չէր կարող «մարտի 1-ի» գործը կասեցնել՝ չլսելով կողմերի դիրքորոշումը: Ի՞նչ կասեք, իրավաբաններ: »

    • Հ.Շ. says:

      . մի բան շատ յստակ է, եւ նոյնիսկ լաւապէս կ’ընդգծէ գործընթացի վերաբերող հիմնական, էական շփոթ մը, հանրութեան մօտ՝
      այս դատավարութեան մէջ, «կողմերի»ն, ամէն դէպքում, մաս չեն կազմեր մեռեալների իրաւայաջորդները

      որովհետեւ այս դատավարութիւնը այդ-մասին-չէ

      եւ այդպէս որոշեց՝ իշխանութիւնը

      հետեւաբար, ՍԴ-ի յաւերժական թեկնածուի առարկութիւնը, այս նիւթով եւս եւ ոչ միայն, շշմեցուցիչ է, մասնագիտական competence-ի տեսանկիւնից, մէկու մը կողմէ որ կը ձգտի այն պաշտօնին
      – ի դէպ, նաեւ ինք համաձայն էր որ կառավարութեան պետի կոչին ընդառաջելով, ամբոխը դատարանները պաշարէ, դատաւորները intimidate ընէ… –

      • Հ.Շ. says:

        . օրինապէս ուրեմն, այդ դատավարոբւթեան մէջ, միակ «կողմերը»՝ մեղադրեալն է, եւ դատախազութիւնը

        մեղադրեալը վստահաբար առարկութիւն չունի, այս նիւթով

        նորմալ կացութեան մը մէջ, Դատախազութիւնը պէտք է որ տեղեկանար այս մասին, անմիջապէս

        տեղեկանար, միայն…

        քանզի այդ մասին վիճաբաներու հարց չկայ, քանի որ նիւթը զուտ սահմանադրական է, եւ դատաւորը իրաւասու է – նոյնիսկ, եթէ կարիքը ունի ստուգելու՝ պարտաւոր է – դիմել Սահմանադրական Դատարանին, d’office, եւ at his discretion

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031