Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ լինելու եմ նրա կողքին և անելու եմ ամեն ինչ, որպեսզի 2020-ին Արցախի նախագահ դառնա Արայիկ Հարությունյանը». Կարեն Օհանջանյան

Մայիս 18,2019 20:00

Արցախի հարգելի քաղաքացիներ

Մեր երիտասարդ ինքնիշխան պետության պատմության համար եկել է այն պահը, երբ պետք է գիտակցել մեր անցած ամբողջ ճանապարհը և կատարել նոր ընտրություն, որից էլ կախված կլինի, թե մեր երիտասարդ պետությունը մոտակա հինգ տարիների ընթացքում ինչ ճանապարհով կզարգանա:

Ապրիլյան սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո քաղաքական գործընթացներն Արցախում սկսեցին զարգանալ շատ ինտենսիվ՝ բացահայտելով ինչպես դրական, այնպես էլ բացասական բաղադրիչներ: Այդ գործընթացների կոնտեքստում է որոշվում մեր պետության հասարակական-քաղաքական կյանքում ակտիվությունը՝ կապված 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Գրեթե բոլոր քաղաքական կազմակերպություններն արտահայտել են իրենց մտադրությունները, երկրի զարգացման իրենց տեսլականը, թե ում են նախընտրում տեսնել պետության նախագահի պաշտոնում: Սահմանադրության համաձայն, նախագահն օժտված է լայն լիազորություններով, որոնց ճիշտ օգտագործումից էլ հիմնականում կախված կլինի, թե ինչպես է զարգանալու մեր պետությունը, ինչպես են լուծվելու երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները, մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգության հարցերը, ինչպես են պաշտպանվելու մեր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները՝ ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը:

Ընտրություններում ժողովրդավարական եղանակով ընտրված անձից մեծ մասամբ կախված կլինի ոչ միայն մեր երկրի կայունությունը և զարգացումը, այլ պետության բոլոր կարևոր ինստիտուտների զարգացման սինքրոնացումը և ներդաշնակեցումը, որը անհրաժեշտ է պետության ինքնաբավությունը որոշող ցուցիչների ամրապնդման համար և որից կախված է նաև միջազգային հանրության կողմից ինքնահռչակված պետության ճանաչումը:

Այսօր «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը Քաշաթաղում իր կողմնակիցների հետ ժողովում՝ նվիրված Քաշաթաղի ազատագրման 27-ամյակին, պաշտոնապես հայտարարեց 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ես ամբողջությամբ աջակցում և սատարում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդի որոշումը, քանի որ վստահաբար գտնում եմ, որ այն բոլոր մարդկանց մեջ, ովքեր արդեն հայտարարել են իրենց թեկնածությունների մասին, Արայիկ Հարությունյանն օժտված է առաջնորդի այն բոլոր հատկանիշներով, որոնց մասին արդեն նշել եմ, և որոնք անհրաժեշտ են երկրի կայուն և ֆիզիկապես անվտանգ զարգացման համար:

Միաժամանակ չեմ թերագնահատում մյուս թեկնածուների արժանապատվությունը: Ինձ համար կայունությունը և զարգացումը՝ մարդկային չափման բոլոր չափանիշների կոնտեքստում, հանդիսանում են ամենակարևորը: Իմ կարծիքով միայն Արայիկ Հարությունյանը ժողովրդի հետ միասին կարող է ազատական կառավարման միջոցով ապահովել մարդկային չափման բոլոր չափանիշների իրականացումը: Այդ իսկ պատճառով ես ոչ միայն աջակցում, այլ հայտարարում եմ, որ միշտ լինելու եմ նրա կողքին և անելու եմ ամեն ինչ՝ օգտագործելով իմ գիտելիքները, փորձը, միջազգային կապերը, մարդկային ռեսուրսները, որպեսզի 2020 թվականին Արցախի Հանրապետության նախագահ դառնա Արայիկ Հարությունյանը: Կոչ եմ անում բոլորին աջակցել և լինել Արայիկ Հարությունյանի՝ մեր երկրի ապագա նախագահի, կողքին:

Դոկտոր, պրոֆեսոր Կարեն Օհանջանյան

ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ,

Մարդու իրավունքների և խաղաղության բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր

18 մայիսի, 2019թ. Քաշաթաղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031