Լրահոս
Օրվա լրահոսը

TV5-ի սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել Վարդգես Գասպարիի գործով

Մայիս 17,2019 23:45

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որի նախաքննությունը շարունակվել է ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում: 62-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1968 թվականին:

Ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին միջադեպին մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

«Առավոտ». Լրագրողների հետ զրույցում «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը նշել է, որ հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ իրեն առաջադրված մեղադրանքն անհասկանալի է. «Ինչպես հասկացա, ինձ մեղադրում են այն բանում, որ տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում։ Այս ամենն անհասկանալի է, ինքս ազատ քաղաքացի եմ և իրավունք ունեմ գտնվել ցանկացած վայրում, եթե տվյալ վայրը սահմանափակում չունի։ Այս ընթացքում բացատրում էին, փորձում էին ինչ-որ ճնշում գործադրել, որ ես ցուցմունքներ տամ։ Ես ինչպես կարող եմ ցուցմունք տալ, եթե չգիտեմ՝ ինչի համար են ինձ մեղադրում»: Արմեն Թավադյանի պաշտպան Նարեկ Ալոյանի խոսքով՝ նրան առաջադրված մեղադրանքի համաձայն «ծանր զենք է դիտարկվել ջրի շիշը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031