Մայիսի 16-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Հաղարծին բնակավայրի մի տան բակում հայտնաբերել են մոտ 3 խ/մ կաղնի տեսակի մոտ 60 սմ երկարության մանրացված փայտանյութ, ինչի վերաբերյալ 1994 թ. ծնված Վահագն Թ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, ինքը նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի կերպով հատել է 2 թաց կանգուն կաղնի ծառեր և իր կողմից շահագործվող «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է հորաքրոջ տան բակ:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ Ոստիկանություն