Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս ամսից նախատեսվում են քննարկումներ ընտրական բարեփոխումների վերաբերյալ

Մայիս 17,2019 23:15

Քննարկվել է 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 17-ին հանդիպել է Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ընտրական հարցերի վարչության ղեկավար Ալեքսանդր Շլիկի եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովի հետ:

Քննարկվել է 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը, որում նշված է, որ ընտրական օրենսգրքում եւ համապատասխան օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով խստացվել են վարչական ռեսուրսների չարաշահմանը միտված կանխարգելման միջոցները, վերացվել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող սահմանափակումները, ընտրախախտումների համար սահմանվել են առավել խիստ պատժամիջոցներ ու տույժեր:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ընտրական գործընթացների վերաբերյալ պատշաճ գնահատման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Կառավարության կողմից ներկայացվել էր օրենսդրական նախագիծ, որի նպատակն էր փոխել ընտրական համակարգը՝ անցում կատարելով համամասնական ընտրակարգի եւ ներմուծել մի շարք այլ փոփոխություններ: Սակայն նախագիծը չի ստացել պահանջվող ձայների երեք հինգերորդը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԱԺ-ն համագործակցում է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ.  հունիս ամսից նախատեսվում են քննարկումներ ընտրական բարեփոխումների վերաբերյալ:

Կողմերը հույս են հայտնել, որ բարեփոխումները կնպաստեն ապագայում հավուր պատշաճի ընտրություններ անցկացնելուն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031