Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Հովհաննիսյանը՝ ռեկտորի թեկնածուին Յագո որակեց. «Նա դավաճան գտնվեց իմ հանդեպ, իր դիսերտացիան դզել-փչել եմ»

Մայիս 17,2019 22:42
Henrik Hovhannisyan

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում կայանալիք ռեկտորի ընտրություններից՝ ասաց, որ աղետ կլինի, եթե հանկարծ թատերական ինստիտուտի ռեկտոր դառնա թեկնածուներից Արմեն Հարությունյանը, ում գիտական ղեկավարն է եղել ինքը:

« Ես եմ նրան ինստիտուտ ընդունել: Այդ տարի թատերագիտական կուրսում տղաներ չկային հավաքված, միայն աղջիկներ էին, եւ ես մտածում էի՝ ինչ տղա էլ գա, պետք է ընդունեմ, որ գոնե երեք տղա լինի կուրսում: Ես այդ ձեւով ներողամիտ գտնվեցի նրա թույլ ունակությունների հանդեպ եւ նրան ընդունեցի:

Ես մեծ սխալ եմ գործել կյանքումս, բայց նա շատ ճարպիկ գտնվեց, բանը հասավ այնտեղ, որ ավարտելուց հետո հասավ նաեւ ասպիրանտուրա: Դարձյալ ներողամիտ գտնվելով՝ ես Արմեն Հարությունյանին ընդունեցի»,-ասաց ականավոր գիտնականը;

«Ես Արմեն Հարությունյանի եւ Վասիլ Գեւորգյանի դիսերտացիաները ,կոպիտ ասած, դզեցի ու փչեցի: Մի խոսքով ես մեծ սխալ եմ գործել կյանքումս, ավելի մեծ վրիպում չեմ ունեցել, քան դա էր; Եվ սա (Արմեն Հարությունյանը-Գ.Հ.) անարժան արարած դուրս եկավ, սկսեց պայքարել իրեն բարձրացնող Լիլիթ Արզումանյանի դեմ, դավաճան գտնվեց իմ հանդեպ…

Մի բան կարող եմ ասել՝ նրան պետք որպես դիդակտիկ էքսպոնատ պահել թատերական ինստիտուտում, որպեսզի տեսնեն, թե Յագոյի դեմքը ինչպիսին պետք է լինի… Կրկնում եմ, եթե նա երբեւէ ռեկտոր դառնա, ուրեմն վերջ այդ ինստիտուտին, չհաշված, որ գործ կա ոստիկանությունում:

Նա ուղղակի թունավորեց մեր կյանքը, ինստիտուտը թունավորեց…Ինձ վարկաբեկեց՝ իմ անունը տալով: Մի անգամ, երբ նրան մեր արվեստի ինստիտուտում ընդդիմախոս նշանակեցի իմ ղեկավարած դիսերտանտի համար, նա մի այլանդակ կարծիք գրեց միայն վրիպակների վրա եւ վախեցավ գալ պաշտպանությանը, ոչ էլ հայտնեց, թե ինչու չի գալիս, ոչ էլ ներողություն խնդրեց…Այնպես որ, ես չեմ կարող ոչ մի լավ բան ասել նրա մասին:

Արվեստագիտության մեջ նա զրո է: Ես նրա դիսերտացիան ուղղակի էջերով դզել եմ, տողեր եմ ավելացրել, լուսանցքներում գրելով սարքել-գցել եմ: Ինչո՞ւ եմ արել՝ շատ վատ եմ արել… իմ բարությունից մարդիկ այդպես օգտվում են ու դեռ մի բան էլ ասում են, թե խիստ եմ; Իրականում ես խիստ եմ իմ հանդեպ ու իմ բարությունից ես եմ տուժում:

Նրա գործը ԲՈՀ-ում կարող էր եւ չհաստատվել, որովհետեւ խորհրդում բավական «դեմ»-եր կային եւ ես խորհրդի հետ կռվեցի, անցկացրեցի: Բայց տեսեք, թե ինչ է կատարվում՝ մենք մարդ ենք բարձրացնում, իսկ նա ոտքը դնում է մեր գլխին…Կյանքն է էդպիսին, հեղափոխությունների ժամանակ այդպիսիները գլուխ են բարձրացնում…Բոլոր հեղափոխությունների ժամանակ էդպիսիները նստում են, հետեւում, թե ինչ է կատարվում, թաքնվում են, հետո հանդես են գալիս:

Իսկ եթե ոստիկանությունում գործ կա, արդեն պետք է ամաչեր»,-նշեց Հենրիկ Հովհաննիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հենրիկ Հովհաննիսյանի լուսանկարը՝ armtimes.com-ից, հեղինակ՝ Գարեգին Աղաբեկյան:

Արմեն Հարությունյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդուհի says:

    Վասիլը բացարձակ կապ չունի գիտության հետ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031