Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կարող է դառնալ իսլամիստների նոր օջախ, եթե իրավիճակն Արցախում սրվի. Փաշինյան

Մայիս 17,2019 19:07

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի գոտում լարվածությունը կարող է դառնալ «շատ հարմար առիթ՝ հաստատվելու համար, օրինակ, Ադրբեջանում», հաղորդում է Lenta.ru-ն:

Ըստ Փաշինյանի՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» պարտությունից հետո իսլամիստներն իրենց դրսևորելու համար նոր վայրեր են փնտրում, իսկ Ադրբեջանը, նրա խոսքով, «շատ հարմար կետ է», որը թույլ կտա գործել Իրանի ուղղությամբ, ռուսական Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի:

Հետևաբար, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղում լարվածության հերթական ալիքը արդեն տեղային չի լինի: Նրա խոսքով՝ դա հասկանում են ոչ միայն Երևանում, այլև Բաքվում և Թեհրանում:

Մատնանշելով Հարավային Կովկասի կարևորությունը Ռուսաստանի համար՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ և կդառնա երաշխավոր, որպեսզի խնդիրը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր հնարավոր լծակները, որոնք թույլ կտան կանխել նոր լարվածությունը: «Եվ ես չեմ կարող հավատալ, որ, երբ պետք լինի, ռուսները չեն օգտագործի այդ լծակները»,- ընդգծել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    պու՜, հու, հու. հու

    սարսափեսա՛ւ արդէն Արեւմուտքը, հեսա, կը փութայ օգնութեան կը հասնի հայերուն, յանուն իսլամիստներու դէմ պայքարին

    հիմա ալ այ՞ս է, շա՜տ խելացի մարտավարութիւնը…

    Արեւմուտքում, երեխաները իսկ չեն խաբուիր այսպիսի թափանցիկ «ճարպիկութիւններէ»…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031