Հայաստանն ակնկալում է համաձայնության հասնել «Գազպրոմի» հետ մինչև տարեվերջ գազի գնի իջեցման շուրջ: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես վստահ եմ, որ դա իրական է (իջեցնել գազի գինը-խմբ.),- ասել է նա:- Խոսքը ոչ միայն առանձին վերցրած գազի գնի մասին է, այլև հարցը վերաբերում է ԵԱՏՄ արդյունավետությանը: Մենք արդեն գործնականում պայմանավորվածություն ունենք, որ կստեղծվի միասնական էներգետիկ շուկա, մեր առաջարկները համապատասխանում են բանակցությունների ոգուն: Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները շատ կարևոր են ԵԱՏՄ արդյունավետության համար»:
«Ես կցանկանայի այդ հարցը լուծել մինչև տարեվերջ»,- հավելել է Փաշինյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ