Լրահոս
Օրվա լրահոսը

Դիարբեքիրի փաստաբանների պալատը հայց է ներկայացրել հայ պատանուն «կրոնափոխած» Հաթիփօղլուի դեմ

Մայիս 17,2019 17:58

Դիարբեքիրի փաստաբանների պալատի երեխաների իրավունքների կենտրոնը հայցադիմում է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն` ընդդեմ ուղիղ եթերում 13-ամյա հայ երեխային «կրոնափոխած» իսլամական քարոզչի և թուրքական ATV հեռուստաընկերության:

Դիարբեքիրի փաստաբանների պալատի վերոհիշյալ կենտրոնը հայցադիմումի մեջ նշված է.

«Պահանջում ենք, որ քրեական վարույթ սկսվի այն հեռուսատաընկերության նկատմամբ, որը թույլ է տվել, որ այդ միջադեպը կատարվի մամուլի միջոցով և այն անձանց նկատմամբ, որոնք ոտնձգություն են կատարել երեխայի կրոնի և խղճի ազատության դեմ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղային համոզել էին ATV-ի ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։

Աղբյուր`    Ermenihaber/Gazetekarinca

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. «Պահանջում ենք, որպեսզի քրեական վարույթ սկսվի»:
    Յարգելի՛ խմբագրութիւն, այս նախադասութեան մէջ սխալ է ՈՐՊԵՍԶԻ շաղկապի կիրարկումը, պէտք է գրել ՈՐ. «Պահանջում ենք, ՈՐ քրեական վարույթ լինի»: Կը խնդրեմ, որ խնամէք ձեր հայերէնը եւ նման կոպիտ սխալներ թոյլ չտաք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031