Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի փաստաբանները ցուցադրեցին տեսանյութը, որը երեկ դատարանում չկարողացան ներկայացնել

Մայիս 17,2019 17:56

Երեկ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատականին նիստում հայտարարել է. «Այդ տեսանյութերի զգալի մասը ես առաջին անգամ տեսել եմ մարտի 7-8-ի կողմերը Գորիկ Հակոբյանի կողմից, իմ մոտ էր բերել ու ցույց տվել: Մինչդեռ քննչական մարմինը սկզբից կատեգորիկ մերժում էր, որ այդպիսի բաներ ինքը ունի… ԱԱԾ պետն էր, բավական հետաքրքիր նյութեր են՝ ոնց է նռնակը պայթում, ոնց է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում: Այս ամբողջը նյութերում կար, այսօր չկան, հասկանո՞ւմ եք: Երբ որ մենք ասում ենք, որ մի ամբողջ քրգործ՝ 3 հատորով, անվտանգության կողմից հարուցված գործը, մարտի 2-ին ՀՔԾ-ին հանձնված… այստեղ չկան, բազմաթիվ նյութեր եւս չեն կցվել»:

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ՝ Արամ Օրբելյանից եւ Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցին՝ արդյոք այդ տեսանյութերը ոչնչացվել են: Հարցին ի պատասխան ասվեց. «Հիմա գործում չկան, թե ԱԱԾ-ում կան-չկան՝ չգիտենք: Ենթադրում ենք, որ կան: Պարոն Քոչարյանն երեկ ասաց՝ չեմ կարծում, որ ԱԱԾ-ում, որպես կայացած կառույց, էդ կատեգորիայի վիդեո կարող է կորի, ոչնչացվի»:

Հարցին՝ կարո՞ղ եք դիմել ԱԱԾ այդ տեսանյութերը պահանջելու եւ գործին կցելու համար, Խուդոյանը պատասխանեց. «Դիմելու լիազորություն ունենք, բայց ԱԱԾ-ին այս պահին չենք դիմում, քանի դեռ հայտնի գաղտնալսման գործով բացահայտումներ չեն եղել»:

Ինչո՞ւ 2008-ին այդ տեսանյութերը չեն հրապարակվել, քանի որ Հանրային հեռուստատեսությամբ այդ օրերին որոշ տեսանյութեր հրապարակվել են, Օրբելյանը պատասխանեց. «Կդժվարանամ ասել, կարող է ինչ-որ քանակի տեսանյութ որ ցուցադրվել է, համարվել է բավարար կամ այլ պատճառներով»:

Փաստաբաններն այսօր ցուցադրեցին այն տեսանյութերը, որոնք երեկ դատարանում չկարողացան ցուցադրել:

Օրբելյանն ասաց, որ պետք է փորձաքննություն նշանակվի, որպեսզի պարզվի՝ իրենց ցուցադրված տեսանյութերը մոնտաժված են, թե՝ ոչ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031