Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հավանության է արժանացել ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը

Մայիս 17,2019 17:27

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգում ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզի՝ ԵՄ կողմի դիտարկումների հիման վրա լրամշակված և վերջնական տարբերակի քննարկումն էր: Հանձնաժողովի քարտուղարը ներկայացրեց ԵՄ կողմին տրամադրվելիք ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակում կատարված հիմնական փոփոխություններն ու լրացումները:

Նիստի ընթացքում որոշվեց հավանության արժանացնել ճանապարհային քարտեզը և ներկայացնել այն Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:

Նիստի ավարտին՝ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակի հավանության արժանանալուց հետո փոխվարչապետը նշեց, որ Վարչապետի հաստատումից հետո ճանապարհային քարտեղը կուղարկվի եվրոպական կողմին՝ այս տարվա հունիսին կայանալիք Հայաստան ԵՄ Գործընկերության խորհրդի հաստատմանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված աշխատանքի համար, արձանագրեց, որ այսուհետ հանձնաժողովի աշխատանքներն առավել կենտրոնացած են լինելու ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների կիրարկման գործընթացը համակարգելու և մշտադիտարկման ենթարկելու վրա:

ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031