Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձի բարձրացումը որպես կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի միջոց ՍԱՊԾ խորհրդի անդամների մեծամասնությունն անընդունելի է համարել

Մայիս 17,2019 17:20

Տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը և առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցելու հնարավորությունները: «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային կենտրոնների աշխատակիցների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, խորհրդակցություններ, որոնց շրջանակներում խոսվել է այս արատավոր երևույթի և այն բացառելու մասին: Կարծում եմ, որ այս հարցում հասարակական սեկտորի աջակցությունն առավել քան կարևոր է»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Հասարակական խորհրդի անդամները ողջունել են նախաձեռնությունը, նշել, որ պատրաստակամ են աջակցելու  այդ կարևորագույն խնդրի լուծման հարցում: Խոսվել է այն մասին, որ նախ անհրաժեշտ է հստակեցնել մոտեցումներն ու չափորոշիչները, ինչը կոռուպցիոն ռիսկի նվազեցման գործուն քայլ կլինի, ինչպես նաև կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ: Գործունեության թափանցիկության ապահովման տեսակետից հնարավոր է համարվել որևէ հեռուստանընկերության եթերում ներկայանալ կլոր սեղանի կամ այլ ձևաչափով՝ խնդրահարույց հարցերը հանրայնորեն քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: Աշխատավարձի բարձրացումը որպես կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի միջոց խորհրդի անդամների մեծամասնությունն անընդունելի է համարել՝ նշելով, որ աշխատավարձի չափը երբևէ մարդուն ետ չի պահել կաշառք վերցնելու գայթակղությունից:

Համաձայն պայմանավորվածության՝ խորհրդի անդամները կներկայացնեն առաջադրված խնդրի կարգավորմանն ուղղված գրավոր առաջարկներ, որոնք կամփոփվեն և կքննարկվեն հաջորդ նիստում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031