Մայիսի 14-ին Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի հանրապետություն և Ուկրաինա) կամ դրանց կառավարությունների ղեկավարները, ԵՄ անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև 34 երկրներ ներկայացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գործարար առաջնորդներ, երիտասարդներ և լրագրողներ հավաքվել էին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության 10-ամյակը տոնելու նպատակով:
Այս կապակցությամբ, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկավ ելույթով, որում անդրադարձ կատարեց նախաձեռնության վերջին հինգ տարիներին:
«Երբ մենք գրեթե հինգ տարի առաջ ստանձնեցինք մեր մանդատները, ես շատ լավ հիշում եմ, որ Արևելյան գործընկերությունը, ըստ երևույթին, մեր իրականացրած ամենավիճելի քաղաքականություններից մեկն էր: […] և ժամանակ առ ժամանակ վտանգ էր առաջանում, որ գերիշխող է այն գաղափարը, թե մենք կարող ենք ունենալ քաղաքականություն, որը կարող էր դիտարկվել կամ մեկնաբանվել որպես աշխարհաքաղաքական գործիք կամ որպես աշխատանք ազդեցության ոլորտի ուղղությամբ»,- ասել է Մոգերինին:
«Կարծում եմ, որ այս հինգ տարիների ընթացքում մենք մեր հաստատությունների և Արևելյան գործընկերներից յուրաքանչյուրի հետ միասին կարողացանք ցույց տալ, որ նախաձեռնությունը ոչ մի կապ չունի աշխարհաքաղաքականության կամ ազդեցության ոլորտների հետ»,- ընդգծել է Մոգերինին: «Սա այն միջոցը չէ, որով Եվրոպական միությունը մտածում կամ աշխատում է: Քանի որ, ինչպես պարոն նախարարն (Զոհրապ Մնացականյան՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար) ասաց, այս ամենը մարդկանց և համագործակցային մոտեցման մասին է»:
Կարդացեք նաև
[…]
«Եթե այսօր նայեք արդյունքներին, եթե նայեք առևտրային փոխանակումների քանակին, եթե նայեք ՙԷրազմուս՚-ի ուսանողների թվին, եթե նայեք վիզայի ազատականացմանը, եթե նայեք հանդիպումների, փոխանակումների, համակարգման և նույնիսկ հեռախոսազանգերի թվաքանակին, ինչը լավ է, քանի որ մենք օգտագործում ենք միմյանց համարները՝ քաղաքականություններն ու դիրքորոշումները համակարգելու և ժամանակին տեղեկատվության փոխանակման նպատակով»,- ընդգծել է Մոգերինին՝ հավելելով, որ գործընկերության շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել կոնկրետ, չափելի արդյունքներ:
«Ես միայն կարող եմ ցանկանալ, որ հաջորդ տասը տարիները լինեն նույնքան հաջողված, որքան որ վերջին առնվազն հինգ տարիներն էին, այդ թվում՝ մեր ժողովուրդների համար արդյունքների ապահովման տեսանկյունից»,- եզրափակել է Մոգերինին:
EU NEIGHBOURS east