2019թ. մայիսի 17-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է այն շրջանակը, որը թույլ է տալիս սահմանել թիրախավորված միջոցներ և արձագանքել կիբերհարձակումներին (այդ թվում երրորդ երկրների կամ միջազգային կազմակերպությունից դեմ), որոնք արտաքին վտանգ են ԵՄ-ի և իր անդամ երկրների համար:
Պատժամիջոցների տակ կընկնեն այն կիբերհարձակումները, նշանակալից ազդեցություն ունեն, և որոնք ծագում են կամ իրականացվում են ԵՄ-ից դուրս, կամ օգտագործում են ԵՄ-ից դուրս ենթակառուցվածքներ, կամ իրականացվում են ԵՄ-ից դուրս գործող անձանց կամ միավորների կողմից:
Այս շրջանակը հնարավորություն է տալիս ԵՄ-ին առաջին անգամ պատժամիջոցներ սահմանել այն անձանց կամ միավորների նկատմամբ, որոնք պատասխանատու են կիբերհարձակումների կամ դրանց փորձի համար, ովքեր ֆինանսական, տեխնիկական կամ նյութական աջակցություն են ցուցաբերել իրականացնողներին կամ ներգրավված են այլ կերպ: Պատժամիջոցներ կարող են սահմանվել նաև նրանց հետ փոխկապակցված անձանց դեմ:
Պատժամիջոցների մեջ կարող են մտնել այդ անձանց ԵՄ մուտքի արգելքը, հաշիվների սառեցումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ